ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման մասով մայիսի 22-ին 2 ահազանգ է գրանցվել. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման մասով մայիսի 22-ին 2 ահազանգ է գրանցվել. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Չպայթած արկեր, ականներ կամ անծանոթ առարկաներ հանդիպելիս պահպանեք անվտանգության կանոնները: Այս մասին ասված է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

՛՛Ճգնաժամային կառավարման կենտրոնում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման մասով մայիսի 22-ին 2 ահազանգ է գրանցվել։

Այսօր ժամը 11։30-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակիչը ահազանգել է «911» ծառայություն և հայտնել, որ Ա. Մանուկյան 4բ բնակելի շենքի նկուղում չպայթած զինամթերք է տեսել և անհրաժեշտ է սակրավորների օգնությունը։ Դեպքի վայր մեկնած ԱԻ պետական ծառայության սակրավորական խումբը հայտնաբերել է 2 միավոր ձեռքի նռնակ։

Ժամը 16։50-ին մայրաքաղաքի մեկ այլ բնակչից ահազանգ է ստացվել, որ Ա. Մանուկյան 4 բնակելի շենքի նկուղում առկա է չպայթած զենք-զինամթերք։ Սակրավորները մեկ միավոր «Ֆ-1» տիպի նռնակ են հայտնաբերել։

Սակրավորները կյանքի համար վտանգ հանդիսացող ռազմամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք՝ հետագայում այն ոչնչացնելու նպատակով։
ԱԻ պետական ծառայությունը հորդորում է․

Անծանոթ առարկաներ նկատելու դեպքում, եթե անգամ վստահ եք, որ այն վտանգավոր չէ` ձեռք մի' տվեք, մի' տեղաշարժեք և խուճապի մի՛ մատնվեք։

Անհրաժեշտ է անհապաղ զանգահարել ծառայության թեժ գիծ` 911 կարճ հեռախոսահամարին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: