շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Չնայած շինանյութերի սղությանը՝  Ստեփանակերտում կառուցվող բազմաբնակարանների  շինարարությունը շարունակվում է (լուսանկարներ)

Չնայած շինանյութերի սղությանը՝ Ստեփանակերտում կառուցվող բազմաբնակարանների շինարարությունը շարունակվում է (լուսանկարներ)

Ստեփանակերտի   Տիգրան Մեծ փողոցի հարակից հատվածում շարունակվում են  «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող նոր թաղամասի շինաշխատանքները։ 

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ շինարարությունն իրականացնում են «Կապավոր» և «Պանտ» ՍՊ ընկերությունները։ 
Нет описания.
Մեզ հետ զրույցում «Պանտ» ՍՊԸ-ի արտադրամասի պետ Պավել Հարությունյանը նշել է, որ ընկերությունն իրականացնում է երեք մասնաշենքների  կառուցումը։

Нет описания.

Нет описания.
«Առաջին մասնաշենքում շինաշխատանքներն ընթանում են արդեն վերջին՝ 12-րդ հարկում. տեղադրվում են սյուներն ու միջնապատերը, երկրորդում՝ 6-րդ հարկի ծածկը, իսկ երրորդ մասնաշենքում այս պահին շինաշխատանքները կանգնեցված են»,-մանրամասնել է նա:

Արտադրամասի պետի խոսքով՝ զուգահեռ կատարվում են նաև ներքին հարդարման՝ ծեփագործական, սանհանգույցների հետ կապված և սալիկապատման աշխատանքներ։

Կառուցվող առաջին մասնաշենքը բաղկացած կլինի, ընդհանուր առմամբ, 48 բնակարանից՝ 2-ից 4 սենյականոց, իսկ երկրորդ՝  9 հարկանի շենքը կունենա 2-ից 3 սենյականոց 27 բնակարան:
Нет описания.
Մեր զրուցակցի հավաստմամբ՝  մասնաշենքերը սեյսմակայուն են։
Нет описания.
Անդրադառնալով շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին՝ Պավել Հարությունյանը նշել է շինանյութերի պակասը։ 

Нет описания.

«Նախօրոք  որոշակիորեն պահեստավորել  էինք, այնուամենայնիվ, շինանյութի սղություն կա։  Աշխատուժն ու տեխնիկան, սակայն, բավարարում են»,-հավելել է Պ. Հարությունյանը:

Нет описания.

  • Կիսվել: