երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չնայած առկա խնդիրներին՝ Ստեփանակերտի մանկական զվարճանքների կենտրոնը շարունակում է ուրախ ու անհոգ ակնթարթներ պարգևել երեխաներին

Չնայած առկա խնդիրներին՝ Ստեփանակերտի մանկական զվարճանքների կենտրոնը շարունակում է ուրախ ու անհոգ ակնթարթներ պարգևել երեխաներին

Շրջափակումն արցախցի ծնողների համար խիստ մտահոգիչ խնդիրներից է դարձրել իրենց զավակների մանկությունը հնարավորին անհոգ դարձնելը, առօրյա խնդիրներից զերծ պահելը, որպեսզի այնքան էլ չզգացվի երեխաների ժամանցի որոշ ձևերի, քաղցրավենիքների, հյութերի ու մրգերի բացակայությունը:

Արցախցի երեխաներին ինչ-որ չափով ուրախ ժամանց պարգևելու հնարավորություն է ընձեռում Ստեփանակերտի Ն. Ստեփանյանի անվան պուրակում գործող մանկական զվարճանքների կենտրոնը, որ չնայած առկա խնդիրներին, շարունակում է գործունեությունը:

Нет описания.

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Վարուժան Պետրոսյանը ներկայացրել է, որ գործում է ավելի քան 38 խաղային ատրակցիոն, այդ թվում` ավտոդրոմ, կարուսել, տեսախաղեր, 7D ֆիլմադարան, հրաձգարան՝ օդամղիչ հրացանից և այլն:

Нет описания.

Нет описания.

Нет описания.«Ավտոդրոմն անվճար է մինչև 6 տարեկան երեխաների համար, իսկ կարուսելը՝ մինչև 3 տարեկանների։ Կենտրոնի շենքում տեղադրված խաղային սարքերի մեծ մասը երեխաներին տրամադրում են բոնուսային տոմսեր, որոնք փոխանակում ենք խաղալիքներով, որոնք, սակայն շրջափակման պայմաններում չենք կարողանում ձեռք բերել»,-մանրամասնել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ շրջափակման հետևանքով հետաձգվել է թենիսի սեղան տեղադրելու ծրագիրը:

Այստեղ մանուկները կարող են վայելել նաև իրենց սիրելի քաղցրավենիքներից որոշները, այդ թվում՝ տեղում պատրաստվող պաղպաղակ, որի համար անհրաժեշտ հումքը վերջին 10-օրյակում խիստ սուղ է դարձել:

Нет описания.

Нет описания.

Ըստ տնօրենի՝ շրջափակման ընթացքում այցելող երեխաների թիվը չի նվազել, իսկ իրենք ջանք ու եռանդ չեն խնայում նրանց անվտանգ և ուրախ ժամանցն ապահովելու համար: Տարածքը, ինչպես և նախկինում, շարունակվում է ամենօրյա պարբերականությամբ ախտահանվել, ինչպես նաև կատարվում են տեխնիկական ստուգումներ։

Нет описания.

Այդուհանդերձ՝ շրջափակումը բացասաբար է ազդել նաև մանկական զվարճանքի կենտրոնի գործունեության վրա. մասնավորապես՝ հովհարային անջատումների ընթացքում չեն գործում էլեկտրական խաղասարքերի մեծ մասը:

Нет описания.

Нет описания.

  • Կիսվել: