ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Չկան հարցեր, որոնց շուրջ Հայաստանի և Արցախի իշխանությունները տարբեր դիրքորոշումներ ունեն․ Փաշինյան

Չկան հարցեր, որոնց շուրջ Հայաստանի և Արցախի իշխանությունները տարբեր դիրքորոշումներ ունեն․ Փաշինյան

Հայաստանի ու Արցախի իշխանությունները որևէ հարցի շուրջ չունեն տարբեր դիրքորոշումներ: Հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ն սեղանին դրված հարցեր, որոնց շուրջ Հայաստանի և Արցախի իշխանություններն ունեն տարբեր դիրքորոշումներ:

«Ոչ չկան այդպիսի հարցեր, համենայնդեպս, իմ տպավորությամբ, որովհետև մենք մշտական հաղորդակցության մեջ ենք, և ես այս պահի դրությամբ իմ օրակարգում չունեմ արձանագրված այդպիսի հարց »,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: