հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չինաստանը ևս կարող է արցախահայության հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում դարձնել քննարկման թեմա․ ԱՀ ՄԻՊ-ը նամակ է փոխանցել ՀՀ-ում Չինաստանի ներկայացուցչին

Չինաստանը ևս կարող է արցախահայության հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում դարձնել քննարկման թեմա․ ԱՀ ՄԻՊ-ը նամակ է փոխանցել ՀՀ-ում Չինաստանի ներկայացուցչին

«Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամներից է և կարևորագույն դերակատարում ունի աշխարհում, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում, խաղաղության պահպանման օրակարգն առաջ մղելու հարցում։ Հաշվի առնելով նաև Չինաստանի հետ հայ ժողովրդի ունեցած պատմական բարեկամական հարաբերությունները  և նաև այն հանգամանքը, որ Չինաստանը ևս կարող է  այս հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում դարձնել քննարկման թեմա, առաջ մղել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության  կարևորագույն հարցը, մենք անպայման որոշել ենք, որ նամակը, որը պատրաստել ենք պետք է փոխանցենք  նաև ՀՀ-ում Չինաստանի ներկայացուցչին»,- Չիանստանի դեսպանատան դիմաց ակցիայի շրջանակում այս մասին նշեց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը չի կատարում 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։Հատկապես սկսած 2022թ-ի փետրվար-մարտ ամիսներից  Ադրբեջանն առավել ինտենսիվ կերպով է խախտում դրանք։ Որպեսզի կարողանանք միջազգային հստակ երաշխիքներ ունենալ, անհրաժեշտ է գործարկել ՄԱԿ համապատասխան գործիքակազմը։ Իսկ դրա համար  այն պետք է քննարկման առարկա դառնա ՄԱԿ-ի ԱԽ-ում»,- ընդգծեց Ստեփանյանը։

«Ամեն օր աշխարհից Արցախ է ներմուծվում շուրջ 400 տոննա սննդամթերք և այլ առաջին նշանակության ապրանք և արդեն 4-րդ օրն է այդ պաշարները Արցախում չեն լրացվում։ Սա հումանիտար ճգնաժամ է և այդ ճգնաժամը հաղթահարելու համար ամբողջ միջազգային հանրությունն է պատասխանատվություն կրում, այդ թվում նաև՝ Չինաստանը։ Խնդրում ենք Չինաստանին օգտագործել իր հեղինակությունը, իր հնարավորությունները այս հարցը միջազգային հարթակում քննարկման առարկա դարձնելու համար»,- ասաց ԱՀ ՄԻՊ-ը։  

  • Կիսվել: