հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Չի լինի վերադարձ Ղարաբաղի կարգավիճակի թեմային, կարգավիճակ չկա». Ալիև

«Չի լինի վերադարձ Ղարաբաղի կարգավիճակի թեմային, կարգավիճակ չկա». Ալիև

Չի լինի վերադարձ Ղարաբաղի կարգավիճակի թեմային: Կարգավիճակ չկա: Բոլոր կողմերը պետք է մոռանան այս հարցը: Այս մասին իսպանական EFE-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա ափսոսանք է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ կարգավիճակի թեման դեռ քննարկվում է մի շարք երկրների կողմից:

Ալիևը նշել է, որ բանակցությունների սեղանի շուրջ իրենք հայտարարել են, որ ՛՛պատրաստ են Ադրբեջանում ապրող հայերին տալ ինքնակառավարման որոշակի իրավունքներ՛՛:

՛՛Այս մասին քաջատեղյակ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները: Սակայն հայկական կողմը միշտ մերժել է այդ առաջարկները ՝ անկախություն պահանջելով այն տարածքների համար, որոնք կոչում էին Լեռնային Ղարաբաղ: Այնուամենայնիվ, պատերազմի ավարտից և հակամարտության կարգավորումից հետո անիմաստ է խոսել գոյություն չունեցող ՛՛կառույցի՛՛ կարգավիճակի մասին: Սա ասում ենք ոչ միայն մենք, այլև համաշխարհային հանրությունը՛՛,-մասնավորապես նշել է Ադրբեջանի նախագահը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: