երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Չեմ կարող հաստատել, որ Ադրբեջանը նախապես զգուշացրել է Ռուսաստանին ԼՂ-ում ռազմական գործողություններ սկսելու մասին․ Պեսկով

Չեմ կարող հաստատել, որ Ադրբեջանը նախապես զգուշացրել է Ռուսաստանին ԼՂ-ում ռազմական գործողություններ սկսելու մասին․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հաստատել Արցախում ռազմական գործողություններ սկսելու մասին Ադրբեջանի կողմից ռուսական կողմին նախազգուշացնելու մասին տեղեկությունը։

«Չեմ կարող հաստատել, որ մենք նախապես տեղեկացված ենք եղել»,- այդ առնչությամբ ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն էր հայտարարել, թե Ռուսաստանին նախապես տեղյակ է պահել Արցախում Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու մասին։

  • Կիսվել: