ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բուլղարիայի հայկական համայնքը մերժում է Արցախից հրաժարվելու՝ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը

Բուլղարիայի հայկական համայնքը մերժում է Արցախից հրաժարվելու՝ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը

Բուլղարահայ համայնքի խորհուրդը հայտարարություն է տարածել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ կոչ անելով զորավիգ կանգնել ազգերի ինքնորոշման իրավունքին։

«Վերջին շրջանին Արցախը Ազրպէյճանի կազմին պատկանելու գծով կատարուող յայտարարութիւնները միայն զայրոյթ եւ կտրուկ մերժում կը յառաջացնեն Պուլկարահայ Համայնքային խորհուրդի մօտ:

Կոչ կ՚ուղղենք Հայաստանի եւ Արցախի ճակատագրով մտահոգ Սփիւռքի եւ հայրենի մեր ժողովուրդին՝ զօրավիգ կանգնելու Արցախի ինքնիշխանութեան, ազգային ինքնորոշման իրաւունքին եւ խաղաղ ու ազատ արարելու Արցախահայութեան կամքին»,- ասված է Պուլկարահայ համայնքային խորհուրդի հայտարարության մեջ։

  • Կիսվել: