ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բռնցքամարտիկ Լեո Պապյանն Արցախում վիրավորում է ստացել

Բռնցքամարտիկ Լեո Պապյանն Արցախում վիրավորում է ստացել

Հայ բռնցքամարտիկնեը նաև զենքով են պաշտպանում հայրենիքի պատիվը, տեղեկացնում են Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայից:

՛՛Բռնցքամարտի Հայաստանի հավքականի անդամ 69 կգ քաշային Լեո Պապյանը վիրավորում է ստացել Արցախում: Հայ մարզիկը պատերազմի 2-րդ օրվանից մեկնել էր առաջնագիծ և մասնակցել մարտերին: Ցավոք թեժ մարտերի ժամանակ հայ բռնցքամարտիկը բեկորային վիրավորում է ստացել, բայց մինչև այդ հասցրել է ոչնչացնել բազմաթիվ ադրբեջանցի զինվորների:

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան առողջություն և շուտափույտ ապաքինում է մաղթում մեր մարզիկին: Ի դեպ, զենքը ձեռքին հայրենիքի պաշտպանության գործին է անցել նաև Տոկիոյի օլիմպիական ուղեգիր նվաճած մեր միակ բռնցքամարտիկը` 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: