երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Բռնազավթված տարածքների պատմամշակութային ժառանգությունն առավել անպաշտպան է, քանի որ չենք կարող արձանագրել միջազգային կոնվենցիաներով խախտումները. Արմինե Հայրապետյան

Բռնազավթված տարածքների պատմամշակութային ժառանգությունն առավել անպաշտպան է, քանի որ չենք կարող արձանագրել միջազգային կոնվենցիաներով խախտումները. Արմինե Հայրապետյան

Այսօր՝ ապրիլի 18-ին, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի և «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվել է «Հայկական մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման թուրք-ադրբեջական քաղաքականությունը» խորագրով ասուլիս: 

Մեսրոպ Մաշտոց համալսարանի  Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը փաստել է, որ  հայկական մշակութային ժառանգության յուրացումն և ոչնչացումը հանդիսանում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մասը:

Нет описания.
«Արհեստածին այս երկու պետությունների  կազմավորումից  ի վեր ավերվել   կամ    յուրացվել է մի  քանի  տասնայկ հազարից ավել հայկական  մշակութային  ժառանգություն: Հազարավոր   համաշխարհային  արժեք  ներկայացնող   ձեռագործ   գորգեր, քանդակներ, զարդեր  և  այլ  մշակութային  արժեքներ    ներկայացվում  են  որպես  թուրքական  ու  ադրբեջանական: Պատմաճարտարապետական  բազմաթիվ  կոթողների  բեկորներ  օգտագործում  են  շինարարական  նպատակով: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որպես աղվանական է  ներկայացնում  Արցախի  Հանրապետության  բռնազավթված բնակավայրերում գտնվող  բազմաթիվ եկեղեցիներ ու վանքներ՝ մասնավորապես Ծիծեռնավանքը, Հադրութի շրջանի Ծակուռի եկեղեցին, Վանք գյուղի Սպիտակ խաչ վանքը,  Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին, Դադիվանքի վանական համալիրը, Սուրբ Խաչ եկեղեցին Գոշավանքը և այլն»,-ներկայացրել է Հովիկ Ավանեսով։ 

Нет описания.
«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող  բավականին թվով հուշարձաններ ամենօրյա վտանգի տակ են։ 

Нет описания.
«Ադրբեջանը հստակ քաղաքականություն է  վարում՝ կապված այդ հուշարձանների ավերման, բռնայուրացման, օտարման հետ: Այն հուշարձանները, որոնց ոչնչացումը կարող է իրենց համար գլխացավանք լինել, օտարվում են երկու ձևով՝ աղվանականացման և ուղղափառացման։ Մեր պատմամշակութային ժառանգությունն առավել անպաշտպան է, որովհետև հասանելիություն չունենք դրանց  և չենք կարողանում գրանցել, արձանագրել այն խախտումները, որոնք անթույլատրելի են միջազգային կոնվենցիաներով»,-ասել է Արմինե Հայրապետյանը։ 

Нет описания.
Մամուլի ասուլիսի ընթացքում ցուցադրվել է Արցախի բռնազավթված տարածքներում ադրբեջանցիների կողմից հուշարձանների վանդալիզմի տեսանյութեր։ Ցուցադրվել է օկուպացված տարածքների հայկական մշակութային ժառանգությունը:

  • Կիսվել: