շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Բոլորս պետք է համախմբենք մեր ուժերն ու միասին նպաստենք ադրբեջանական ցեղասպան քաղաքականության նկատմամբ ճնշման մեծացմանը. «Բացում» նախաձեռնություն

Բոլորս պետք է համախմբենք մեր ուժերն ու միասին նպաստենք ադրբեջանական ցեղասպան քաղաքականության նկատմամբ ճնշման մեծացմանը. «Բացում» նախաձեռնություն

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ բոլորս պետք է համախմբենք մեր ուժերն ու միասին նպաստենք ադրբեջանական ցեղասպան քաղաքականության նկատմամբ ճնշման մեծացմանը:

«Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանը ազատ է արձակել դեռեւս օգոստոսի 28-ին Բերձորի միջանցքում ապօրինի գործող անցակետից ռուս խաղաղապահների ներկայությամբ առեւանգված Արցախից մեր 3 հայրենակիցներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին, Լեւոն Գրիգորյանին, ովքեր բացի միջազգային մարդասիրական իրավունքից ենթակա են նաեւ ՀՀ քաղաքացիությամբ պայմանավորված պաշտպանության ՀՀ Կառավարության կողմից։

Այժմ բոլորս պետք է համախմբենք մեր ուժերն ու միասին նպաստենք ադրբեջանական ցեղասպան քաղաքականության նկատմամբ ճնշման մեծացմանը, որպեսզի հնարավորինս արագ հասնենք մեր մյուս առեւանգված հայրենակիցների, ռազմագերիների ազատ արձակմանը, ապօրինի անցակետի վերացմանն ու նմանատիպ դեպքերի կասեցմանը, Բերձորի միջանցքի բացմանն ու անխափան վերագործարկմանը, Արցախի քաղաքական իրավունքների ճանաչմանը եւ ի վերջո մայր հայրենիքի հետ նրա վերամիավորմանը»,-ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: