ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է». ԵԽԽՎ նախագահ

«Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է». ԵԽԽՎ նախագահ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը Բաքվին կոչ է արել հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին և բացել Լաչինի միջանցքը, որպեսզի հնարավոր լինի օգնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

Այսօր հարցազրույցի ժամանակ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, սակայն դա Ադրբեջանի կառավարությանն իրավունք չի տալիս այդ մարդկանց հետ անել այն, ինչ ուզում է:

Լաչինի միջանցքի արգելափակումը լուրջ աղետի պատճառ կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղում ապրող հազարավոր մարդկանց համար, որոնք կախված են Հայաստանի հետ միջանցքից: Այն փակված է, և դա Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտում է: Վեհաժողովը խստորեն կոչ է անում Ադրբեջանին հետևել ստանձնած պարտավորություններին, վերաբացել միջանցքը, որպեսզի հնարավոր լինի օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ՛՛:

  • Կիսվել: