ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բոլորին տրվելու է հնարավորություն՝ մասնակցելու մեր երկրի կառավարմանը. ԱՀ նախագահ

Բոլորին տրվելու է հնարավորություն՝ մասնակցելու մեր երկրի կառավարմանը. ԱՀ նախագահ

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ տարբեր քաղաքական դեմքերի և քաղաքական ուժերի հետ ստեղծելու են շատ արդյունավետ քաղաքական համակարգ՝ իր գլխավորությամբ՝ որպես ընտրված նախագահի։

՛՛Բոլորին տրվելու է հնարավորություն՝ մասնակցելու մեր երկրի կառավարմանը, այդ պատվաբեր առաքելության իրականացմանը՛՛,-նշեց նա։

Հարությունյանը խոսեց իր հանդիպումներից, որ ունեցել է ՀՅԴ-ի, Արցախի ժողովրդավարական կուսակցության հետ, նշեց, որ հանդիպել է Սամվել Բաբայանին, Մասիս Մայիլյանին և վստահեցրեց, որ շարունակելու է հանդիպումները արտախորհրդարանական մյուս ուժերի հետ, ինչպես նաև՝ քաղաքական այն դեմքերի հետ, որոնք մասնակցել են ընտրություններին: ՛՛Մեր երկրի առջև ծառացած խնդիրները մենք պետք է միասին լուծենք՛՛,- ասաց նա ։

  • Կիսվել: