երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես պայքարելու եմ արդարության համար և անտարբերության դեմ․ Ռուբեն Վարդանյան

Ես պայքարելու եմ արդարության համար և անտարբերության դեմ․ Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը վստահ է, որ միասնականության շնորհիվ ստեղծված դժվարությունները հաղթահարվելու են: Վարդանյանը նման համոզմունք հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհի փակմանը:

«168 ժամ է արդեն՝ շրջափակման մեջ ենք: Կյանքը շարունակվում է, մենք գնում ենք առաջ, ոչ մի բան չի փոխվել մեր որոշման մեջ. միակ ճանապարհն է գնալ առաջ այն ձևով, որ մեր արժանապատվությունը պահպանենք»,-ասաց Վարդանյանը:

Վարդանյանը հայտնեց, որ նախորդ օրը եղել է Մարտունիում, Մարտակերտում, պատրաստվում է այսօր այցելել նաև Ասկերան:

«Վստահ եմ, որ հաղթահարելու ենք այս ամեն ինչը  և գնալու ենք առաջ։ Հասարակության առողջ մասը  ուզում է և պատրաստ է փոփոխությունների, դուք բոլորդ պատրաստ եք և սպասում եք այդ փոփոխություններին և գնանք այդ ճանապարհով։ Ես պայքարելու եմ արդարության ու անտարբերության դեմ։ Ամեն ինչ անելու եմ, որ անտարբերությունը դուրս գա»,- ասաց Վարդանյանը։

Պետնախարարը նշեց, որ ստեղծված իրավիճակը հաղթահարելու միակ ճանապարհը միասնականությունն է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: