երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բոլոր ողղություններով արդեն իսկ սկսել են խնդիրներ առաջանալ, պետպահուստներում կուտակված ապրանքները կսպառվեն արդեն մի քանի օրից․ Արթուր Հարությունյան

Բոլոր ողղություններով արդեն իսկ սկսել են խնդիրներ առաջանալ, պետպահուստներում կուտակված ապրանքները կսպառվեն արդեն մի քանի օրից․ Արթուր Հարությունյան

Բոլոր ողղություններով արդեն իսկ սկսել են խնդիրներ առաջանալ՝ և պարենամթերքի, եւ դեղորայքի, ե՛ւ դիզվառելիքի մասով։ Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում պատմեց Արցախի Ազգային ժողովի իշխող «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախագահ Արթուր Հարությունյանը։

«Արդեն 7-րդ օրն է, որեւէ տեսակի հումանիտար օգնության մուտք չի գործում Արցախ, հանրապետությունը ամբողջությամբ արգելափակված է Ադրբեջանի կողմից, ինչը ժամ առ ժամ խորացնում է հումանիտար աղետը»,- շարունակեց պատգամավորը։

Նա շեշտեց, որ պետպահուստներում կուտակված ապրանքները կսպառվեն արդեն մի քանի օրից։ «Ադրբեջանը այս քայլով մեկ անգամ եւս ապացուցում է իր էթնիկ զտումների քաղաքականության բիրտ շարունակությունը, ինչը փաստում է, որ Բաքուն որեւէ կերպ չի պատրաստվում իր ստանձնած միջազգային պարտավորությունները կատարել»,- նկատեց Հարությունյանը։

Նրա խոսքով, այս օրերին ռուս խաղաղապահների միջոցով բանակցություններ են ընթանում իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ, բայց այս պահին դրությամբ, ցավոք, դեռ որեէ առաջընթաց չկա։

«Արցախի իշխանությունների կողմից ձեռնարկվում հնարավոր և անհնարին միջոցներ ներքին արտադրանքը հավաքագրելու և դրա հաշվին ինչ որ կերպ պահուստները համալրելու, դրանք պետական վերահսկողության ներքո բաշխելու ուղղությամբ»,- եզրափակեց պատգամավորը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: