երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում` ԼՂ-ում. Փաշինյան

Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում` ԼՂ-ում. Փաշինյան

Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում` ԼՂ-ում։ Այս մասին Կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում ԼՂ–ում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված։ Պետք է անկեղծ ասեմ` Հայաստանը ԼՂ–ում ռուս խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը։ Բայց մեզ համար անընդունելի է ԼՂ–ի հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է աշխատեն ՌԴ և մյուս միջազգային գործընկերների հետ` իրադրության հետագա սրում թույլ չտալու և համապարփակ կարգավորումների հասնելու համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: