երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բողոքի ակցիա Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջով

Բողոքի ակցիա Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջով

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ, ԱՄՆ-իև Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են  անցկացնում՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջով:

Հավաքին մասնակցում է մի քանի հարյուր մարդ:

Հիշեցնենք՝ Արցախը 252 օր է՝ շրջափակված է։ Արցախում հումանիտար աղետ է, արդեն սովահարությունից մահան դեպք է գրանցվել: 

Նշենք, որ Հայաստանից մեկնած բեռնատարները արդեն շաբաթներ է՝ կանգնած են Կոռնիձորում, Ադրբեջանը չի թույլատրում նրանց մուտքը Արցախ՝ անտեսելով ինչպես միջազգային քրեական դատարանի որոշումը, այնպես էլ տարբեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների կոչերը:

  • Կիսվել: