հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աղավնոյում եւ Բերձորում 13 տների հրկիզման դեպքերով քրգործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով. Արցախի ՆԳՆ

Աղավնոյում եւ Բերձորում 13 տների հրկիզման դեպքերով քրգործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով. Արցախի ՆԳՆ

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը պարզաբանում է տարածել Բերձորում և Աղավնոյում բնակիչների կողմից իրեց տների հրկիզման դեպքերի վերաբերյալ:

«Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս հանրային լայն հնչողություն է ստացել Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրեց տների հրկիզման դեպքերը, Արցախի 
Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ սույն թվականի օգոստոսի 14-24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով՝ հրկիզողների արարքներում հանցակազմի բացակայության կապակցությամբ։
 
Վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: