շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Բերձորի թիվ 1 միջնակարգ դպրոց տանող աստիճաններն այժմ ավելի գունեղ և ոգեշնչող են. Արցախի ՄԻՊ (լուսանկարներ)

Բերձորի թիվ 1 միջնակարգ դպրոց տանող աստիճաններն այժմ ավելի գունեղ և ոգեշնչող են. Արցախի ՄԻՊ (լուսանկարներ)

Բերձորի թիվ 1 միջնակարգ դպրոց տանող աստիճաններն այժմ ավելի գունեղ և ոգեշնչող են՝ շնորհիվ մի խումբ երազողների ստեղծագործ մտքի և ջանքերի՝ և Օսմ Արցախի դրամաշնորհի։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի մարդու իրավուքների պաշտպան Արտակ Բեգլարյանի գրառումից։

«Շնորհակալություն այս նախագծում ընդգրկված բոլոր անձանց՝ հեղինակ Գայանե Ըռքոյանին, ուսուցիչ Հովհաննես Հարությունյանին և մնացած բոլոր աջակիցներին, ինչպես նաև հիմնադրամի բոլոր հոգաբարձուներին:
Եթե ԴՈՒ էլ ունես հետաքրքիր և հիասքանչ գաղափար և չգիտես, թե ինչպես այն իրականություն դարձնել, ապա մենք քեզ կօգնենք։
Օսմ Արցախ հիմնադրամի մասին տեղեկատվությունն այստեղ է:
Դիմումաձևը՝ ահա այս հղումով՝
Իսկ Օսմ Արցախ հիմնադրամի հոգաբարձու դառնալու համար պետք է կապվել մեզ հետ»,-գրել է Բեգկարյանն ու լուսանկարներ հրապարակել։

 

  • Կիսվել: