ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բենզինը և դիզվառելիքը յուրացնելու դեպքի առիթով պաշտոնատար անձի նկատմամբ հարուցված քրգործը վարույթ է ընդունվել. Արցախի ՔԿ

Բենզինը և դիզվառելիքը յուրացնելու դեպքի առիթով պաշտոնատար անձի նկատմամբ հարուցված քրգործը վարույթ է ընդունվել. Արցախի ՔԿ

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կողմից 2022 թ. մայիսի սկզբներին շահադիտական դրդումներից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Արցախի Մարտունու շրջանի համայնքներից մեկի քաղպաշտպանությունը կազմակերպելու նպատակով վերջինիս հսկողությանը հանձնված՝ վստահված բենզինը և դիզվառելիքը յուրացնելու և համայնքին զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնել է Արցախի քննչակլան կոմիտեն:

Նախաքննությունը շարունակվում է:

 

  • Կիսվել: