չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բեգլարյանը հայտարարել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլի մեկնարկի մասին

Բեգլարյանը հայտարարել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլի մեկնարկի մասին

Ուրախ եմ հայտարարելու Արցախ Միության գործունեության ակտիվ փուլի՝ կայքի, անդամակցելու մեխանիզմի ու դրամահավաքի էջի պաշտոնական մեկնարկի մասին: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միության» (Արցախ Միության) նախագահ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար ու Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Ծանոթացեք մեր կայքին, բաժանորդագրվեք թարմացումներին և դարձեք անդամ՝ միասին պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները՝ https://artsakhunion.org/hy

Աջակցեք մեր գործին` նվիրատվություն կատարելով ՌեԱրմենիա հարթակի մեր էջում՝ https://shorturl.at/ptz35

Որպես հիմնադիր նախագահ՝ ես ուրախությամբ կհամագործակցեմ Կազմակերպության նպատակներն ընդունող բոլոր անձանց ու կազմակերպությունների հետ՝ թե՛ որպես անդամ, թե՛ այլ ձևաչափերով: Դարձեք անդամ և մենք ոչ միայն միասին կգործենք, այլև՝ արտահերթ համագումարով կձևավորենք Կազմակերպության խորհուրդը և այլ մարմիններ:

Արցախ Միության առաքելությունն է Հայաստանում և ամբողջ աշխարհում պաշտպանել Արցախի բռնի տեղահանված ժողովրդի հավաքական շահերը, իրավունքներն ու արժանապատվությունը, հետամուտ լինել նրա հանդեպ միջազգային արդարությանը և ի վերջո նպաստել նախնյաց Հայրենիք նրա հավաքական վերադարձին՝ այնտեղ ինքնորոշված, խաղաղ, արդար, արժանապատիվ ու անվտանգ կյանքի համար՝ զերծ նոր ցեղասպանության վտանգից։

Հետևեք մեզ սոցիալական ցանցերում՝ տեղեկացված ու ներգրավված լինելու համար:

 

Facebook: https://www.facebook.com/profile.php?id=61556278121060

Instagram: https://instagram.com/ArtsakhUnion

Telegram: https://t.me/ArtsakhUnion

X: https://twitter.com/ArtsakhUnion

Ամեն մի գործողություն, անկախ չափից, կարող է դրական փոփոխություններ բերել:

Միասին պաշտպանե՛նք Արցախի ցեղասպանված ժողովրդի իրավունքները, անվտանգ վերադարձն ու արժանապատիվ ապագան»:

  • Կիսվել: