չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բաքուն պատրաստ է կազմակերպել ՄԱԿ-ի մարմինների այցը Ղարաբաղ. Բայրամով

Բաքուն պատրաստ է կազմակերպել ՄԱԿ-ի մարմինների այցը Ղարաբաղ. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմին:

Քննարկվել է Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Բայրամովը տեղեկացրել է, որ Բաքուն պատրաստ է կազմակերպել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ:

Ընդգծվել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղ գործընթացով՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի հիման վրա:

  • Կիսվել: