Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ։
Կողմերը հանգամանալից քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, տարածաշրջանում և, մասնավորապես, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի գործընթացը։
Բայրամովն անդրադարձել է Լաչինի իրավիճակին՝ ընդգծելով «ցուցարարների օրինական պահանջների կատարման կարևորությունը» և հիշեցրել խաղաղ գործընթացում Ադրբեջանի հանձնառության մասին։