չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բարեկեցիկ երկիր կառուցելու մեր տեսլականը պետք է շոշափելի դառնա մեր իսկ ամենօրյա աշխատանքով. Արցախի նախագահ

Բարեկեցիկ երկիր կառուցելու մեր տեսլականը պետք է շոշափելի դառնա մեր իսկ ամենօրյա աշխատանքով. Արցախի նախագահ

Ասֆալտապատում, սալապատում, խմելու և ոռոգման ջուր, սոցիալ-տնտեսական խնդիրներ. ահա օրակարգի այն հիմնական հարցերը, որոնք քննարկել եմ Մարտունու շրջանի համայնքների ղեկավարների հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: 

«Ի դեպ, այս պահին մեկնարկել են Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի մայրուղուց դեպի Բերդաշեն տանող 8,5 կմ և Ճարտար քաղաքի երկու հատվածներն իրար կապող 9 կմ երկարությամբ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Առաջիկա օրերին կսկսենք Ստեփանակերտ-Կարմիր շուկա-Մարտունի մայրուղուց դեպի Հերհեր և Քերթ համայնքներ տանող ճանապարհների ասֆալտապատումը:
 
Վերանորոգվում է Ստեփանակեր-Կարմիր շուկա-Մարտունի հանրապետական նշանակության մայրուղին:
 
Եվ թվարկածս շրջանում իրականացվող պետական ծրագրերի մի հատվածն է միայն:
 
Բարեկեցիկ երկիր կառուցելու մեր տեսլականը պետք է շոշափելի դառնա մեր իսկ ամենօրյա աշխատանքով՝ ասֆալտապատ ու սալապատ ճանապարհներով, խմելու և ոռոգման ջրով, լուսավոր, հարմարավետ դպրոցներով և մանկապարտեզներով, ժամանցի ու հանգստի վայրերով, որակյալ, բարձր վճարվող աշխատանքով»- գրել է ԱՀ նախագահը:
 

 

  • Կիսվել: