երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բարձրագույն կրթությամբ արցախցի կանայք դայակների ու խնամակալների թիմ են կազմել

Բարձրագույն կրթությամբ արցախցի կանայք դայակների ու խնամակալների թիմ են կազմել

«Մենք հավաքել ենք մեր ուժերն ու որոշել ենք ապրել, արարել, ստեղծագործել» ,–այս նշանաբանն է համախմբել Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների, դաստիարակների, հոգեբանների, դասախոսների ու բուժաշխատողների։ Նրանց միավորել է արցախցի գրող, հոգեբան Արփի Վանյանն իր զարգացման կենտրոնում և այժմ փորձում են միասնական ուժերով ապրել ու ապրեցնել։

«Այս գաղափարն ինձ մոտ առաջացավ մեկ ամիս առաջ, երբ տարբեր հարցերով ինձ դիմող կանանց մեծ մասը շեշտում էր, որ իրենք ամաչում են օգնություն խնդրել, իրենք ուզում են աշխատանք ունենալ և հոգալ իրենց հոգսերը։ Ես էլ որոշեցի համախմբել նրանց և օգնել, որ գտնեն այդ աշխատանքը»,–ասում է Արփին։

Այս պահին թիմը փորձում է տեխնիկական մի քանի հարցեր է լուծել․ նոութբուքի, տպիչի, աշխատասեղանի ձեռքբերում և այլն։ Ցավի, դավի ու կորստի միջով անցնող այս ուժեղ կանանց կարող ենք օգնել լայն տարածում տալով այս նյութին, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ տեղեկացված լինեն, որ կա նման թիմ, որտեղ մատուցվում են հետևյալ ծառայությունները․

Դայակներ նորածինների, փոքր և միջին տարիքի երեխաների համար։

Դասապատրաստող դայակներ, ուղեկցող դայակներ։

Խնամակալներ մեծահասկաների և հիվանդների համար։

Հայտարարությանը կարող եք ծանոթանալ այս հղումով, http://surl.li/nqcax ինչպես նաև զանգահարել 077077154 հեռախոսահամարին։

  • Կիսվել: