երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում բացվում են համագործակցության և մեր իրավունքների ու շահերի պաշտպանության նոր հեռանկարներ․ Արցախի նախագահը՝ Ֆրանսիա կատարած այցի մասին

Բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում բացվում են համագործակցության և մեր իրավունքների ու շահերի պաշտպանության նոր հեռանկարներ․ Արցախի նախագահը՝ Ֆրանսիա կատարած այցի մասին

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ընդարձակ մամուլի ասուլիսով է հանդես եկել ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների առջև։ Այս մասին Հարությունյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նա նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցի նպատակը Ֆրանսիա Արցախի մարտահրավերների ու իրավունքների մասին բարձրաձայնելն է, Ֆրանսիայի միջոցով եվրոպական պետությունների դերակատարներին արցախցիների խնդիրների ու ակնկալիքների մասին ուղիղ պատմելը:

«Բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում բացվում են համագործակցության և մեր իրավունքների ու շահերի պաշտպանության նոր հեռանկարներ»,- ընդգծել է ԱՀ նախագահը:
Նա նաև հիշեցրել է, որ արդեն հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում ընդգրկված քաղաքական բոլոր ուժերի պատասխանատուների, հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների, Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի հետ։

Նշենք նաև, որ Արցախի նախագահը ուղիղ եթերում հյուրընկալել է France 24-ին։ Հատկանշական է, որ հարցազրույցի ողջ ընթացքում նախագահի ետևում երևացել է Արցախի Հանրապետության քարտեզի գրաֆիկական պատկերը, որում ԱՀ-ի սահմանները ուրվագծված էին նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով՝ ներառյալ Լաչինի միջանցքը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: