Բաքվում Արցախի ղեկավարների շինծու դատավարության ժամանակ կեղծ «տուժողներ» են «ցուցմունք» տվել
Այսօր Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի ղեկավարների, տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով կեղծ դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կրկին ՛՛տուժողներն՛՛ են հարսաքննվել, նրանք ՛՛ցուցմունքներ՛՛ են տվել։
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած հերթական կեղծ դատավարության ժամանակ դարձյալ ՛՛տուժողներ՛՛ էին ցուցմունք տվել՝ ավելի քան 60 հոգի:


