երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բաքվին կոչ ենք անում Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ. Զախարովա

Բաքվին կոչ ենք անում Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ. Զախարովա

Կոչ ենք անում Բաքվին քայլեր ձեռնարկել մարդասիրական նպատակներով միջանցքը (Լաչինը-խմբ.) ամբողջությամբ ապաշրջափակելու ուղղությամբ և Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ: Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հավելել է. ՛՛Մենք շարունակում ենք աշխատել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, և, ի դեպ, այլ խողովակներով՝ Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ։ Եվ մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Դա արդիական է՛՛։

 

 

  • Կիսվել: