երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը Բաքվի դատարանը մերժել է

Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը Բաքվի դատարանը մերժել է

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ բողոքը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշումն ընթերցվել է դատավարության ժամանակ։

Արցախի նախկին պետնախարարը ապրիլին հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Որոշ ժամանակլ անց նա հացադուլը դադարեցրել էր:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին։ Նրան Բաքվում շինծու մեղադրանքներ են առաջադրել։

Մայիսի 16-ին Վարդանյանի կալանքը Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց, պաշտպանները նրա կալանքի երկարաձգումը համարում են անօրինական և անհիմն։

  • Կիսվել: