երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Բաքուն պատրաստ է ապահովել հայերի անցումը Լաչինի միջանցքով՝ ԿԽՄԿ միջնորդությամբ». Բայրամով

«Բաքուն պատրաստ է ապահովել հայերի անցումը Լաչինի միջանցքով՝ ԿԽՄԿ միջնորդությամբ». Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հավաստիացրել է, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել հայերի անցումը Լաչինի միջանցքի անցակետով՝ բուժական նպատակների եւ անհրաժեշտ դեղորայքով ապահովման նպատակներով՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ։

Այս մասին նա ասել է այսօր Արբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-երը:

Նա նաև հավելել է, որ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջոցով, Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով կարող է օգնություն ցուցաբերել հայերի այլ պահանջներն ապահովելու համար:

  • Կիսվել: