կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Բաքուն պատրաստ է ապահովել Աղդամի և Լաչինի ճանապարհների զուգահեռ օգտագործումը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Բաքուն պատրաստ է ապահովել Աղդամի և Լաչինի ճանապարհների զուգահեռ օգտագործումը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Կարմի Խաչի միջազգային կոմիտեն այսօր դիմել է Ադրբեջանին և հայտնել, որ նախնական համաձայնություն է ձեռք բերվել սեպտեմբերի 18-ից Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհները զուգահեռ օգտագործելու համար։

«Առաջիկայում ԿԽՄԿ-ից դրա վերաբերյալ պաշտոնական նոտա ենք սպասում։ Բաքուն, ինչպես նախկինում հայտարարել ենք, պատրաստ է ապահովել այդ ճանապարհների զուգահեռ օգտագործումը՝ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան»,- ասել է Հաջիզադեն։

Նա նաև նշել է, որ Լաչինի և Աղդամի ճանապարհների զուգահեռ օգտագործման առաջարկն Ադրբեջանը վաղուց է արել, և այն լայնորեն քննարկվում է տարբեր մակարդակներում: Նա հայկական կողմին մեղադրել է այդ ճանապարհների գործարկման պայմանավորվածությունները խախտելու և խոչընդոտելու մեջ։

Ավելի վաղ ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը՝ Լաչինի միջանցքով և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը։

  • Կիսվել: