կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բաքուն համաձայնել է Լաչինի միջանցքի ու Աղդամի ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը

Բաքուն համաձայնել է Լաչինի միջանցքի ու Աղդամի ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը

Ադրբեջանը համաձայնել է Լաչինի և «Աղդամ-Խանքենդի» (չակերտները՝ Խմբ., Ակնա-Ստեփանակերտ-Խմբ.) ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ. այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:

«Ադրբեջանը համաձայնել է այս երկու ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ։ Ցավոք, այս պայմանավարվածության իրականացմանը խոչընդոտում է «Ղարաբաղի շրջանում» (չակերտները՝ Խմբ., Արցախի Հանրապետություն-Խմբ.) «Հայաստանի ստեղծած ռեժիմը» (չակերտները՝ Խմբ., Արցախի Հանրապետության իշխանությունները-Խմբ.)։

Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է «Աղդամ-Խանքենդի» (չակերտները՝ Խմբ., Ակնա-Ստեփանակերտ-Խմբ.) ճանապարհին զուգահեռ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ ապրանքների փոխադրման համար պայմաններ ստեղծել Լաչինի սահմանային անցակետում՝ սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության՝ Արցախի համար հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարն այսօր վաղ առավոտյան անցել է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և արդեն Ստեփանակերտում է։

  • Կիսվել: