չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բաքուն արգելել է նաև Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների օգնությունը Լաչինի միջանցքով Ստեփանակերտ հասցնել․ «Ֆիգարո» օրաթերթի փոխտնօրեն

Բաքուն արգելել է նաև Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների օգնությունը Լաչինի միջանցքով Ստեփանակերտ հասցնել․ «Ֆիգարո» օրաթերթի փոխտնօրեն

«Ֆիգարո» օրաթերթի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բուիսոն իր թվիթերում անդրադարձել է Ֆրանսիայի համայնքների կողմից Արցախին ուղարկված հումանիտար օգնության ճակատագրին։ «Բաքուն արգելել է նաև Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների օգնությունը Լաչինի միջանցքով Ստեփանակերտ հասցնել»,- գրել է նա:
 
Նշենք, որ ՀՀ կառավարության Արցախին որպես հումանիտար օգնություն ուղարկված 19 բեռնատարները, ինչպես նաև «Գրանդ Քենդի» ընկերության երկու մեքենա՝ լի քաղցրավենիքներով և Ֆրանսիայի տեղական ինքանակառավարման մարմինների ուղարկված օգնությունը արդեն տևական ժամանակ է ինչ կանգնած են Կոռնիձորում, քանզի Ադրնեջանը արգելում է օգնությունը Լաչինի միջանցքով հասցնել Արցախ։
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: