Բանակի մարտունակության բարձրացման հետ կապված կան ծրագրեր, ինչի իրականացման արդյունքում մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրելու․ ԱՀ նախագահ
Հայկական բանակը միշտ լինելու է իմ ուշադրության կենտրոնում՝ անկախ իմ զբաղեցրած դիրքից, պաշտոնից, այդ մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա ուղիղ եթերում ներկայացրել է 2020-2025 թվականների իր ծրագիրը։ ԱՀ նախագահի խոսքով, բանակի հետ կապված արդեն իսկ կան ծրագրեր, որոնց մասին բարձրաձայնել չի կարող։
«Ամեն օր ամեն ժամ պետք է բարձրացնել մեր մարտունակությունը, և մի քանի տարի հետո մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրելու այդ ուղղությամբ։ Այն, ինչ տեսել ենք բանակի մարտունակության բարձրացման, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման առումով, շարունակվելու է։ Այսինքն՝ բանակ, մարտունակություն, պաշտպանունակություն, մեր գլխավոր խնդիրն է լինելու», -հայտարարել է Հարությունյանը։