ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով, որն այսօր առանց որևէ լեգիտիմ հիմքի միանձնյա որոշել է հանձնել Արցախը. Վարդանյան

Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով, որն այսօր առանց որևէ լեգիտիմ հիմքի միանձնյա որոշել է հանձնել Արցախը. Վարդանյան

Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է, որը ո'չ երկիրը կառավարելու, ո'չ էլ միջազգային դիվանագիտության ասպարեզում ոչ մի փորձ չունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

՛՛Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով, որն այսօր առանց որևէ լեգիտիմ հիմքի միանձնյա որոշել է հանձնել Արցախը։

Մեր հիմնարար արժեքների և հայկական ինքնության ոչնչացումն իրականացվում է ագրեսորի նկատմամբ հաշտվողական և զիջումների քաղաքականության, լուռ համաձայնողականության միջոցով։

Վախկոտության ու թուլակամության դրսևորումը վստահաբար հրահրելու է նոր ագրեսիա Ադրբեջանի կողմից՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: