ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում ԱՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկվել են գերատեսչության եւ մշտական ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է համակարգված մոտեցումից, մայր Հայաստանի եւ Սփյուռքի համապատասխան կառույցների հետ սերտ փոխգործակցությունից:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: