շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Բակո Սահակյանն ինքն է ցանկություն հայտնել մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին. Անդրանիկ Քոչարյան

Բակո Սահակյանն ինքն է ցանկություն հայտնել մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին. Անդրանիկ Քոչարյան

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյաննասաց, որ Բակո Սահակյանն ինքն է ցանկություն հայտնել օր առաջ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:

«Ես միշտ ասել եմ, որ չի լինելու Հայաստանում որևէ մեկը, ով չցանկանա հանձնաժողովի աշխատանքները դարձնել ամբողջական և լիարժեք: Պարոն Սահակյանն ունի ցանկություն: Բացի նրանից, Արցախում էլի կան պաշտոնյաներ, ովքեր նման ցանկություն են հայտնել»,-ասաց նա և հույս հայտնեց, որ Յուրի Խաչատուրովը ևս կներկայանա:

Սերժ Սարգսյանի մասնակցության մասին Քոչարյանն ասաց, որ դա խոսում է այն մասին, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, և ՀՀ-ում կա լեգիտիմ իշխանություն, և անկախ ցանկություններից՝ պետք է հաշվի նստել այդ իրողության հետ: «Սերժ Սարգսյանն իր մասնակցությամբ հաշվի նստեց տեղի ունեցած փոփոխությունների հետ»,-ասաց Քոչարյանը:

Նա նշեց նաև, որ հարցը լիարժեք պարզելու համար բոլոր հրավիրվածները պետք է լինեն անկեղծ: «Մենք աշխատել ենք, որպեսզի գտնենք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Պարոն Սարգսյանն ասաց, որ կլինի մաքսիմալ անկեղծ: Հիմա նրա պատասխաններն ու մեր ձեռքի տակ եղած փաստերը կհամադրենք: Կարող է՝ ամեն ինչ չէ, որ հիշում է, տարիներ են անցել»,-եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը:

  • Կիսվել: