երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Բակո Սահակյանն այցելել է Բրյուսելում Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակ

Բակո Սահակյանն այցելել է Բրյուսելում Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին Բրյուսել քաղաքում այցելել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակ, հանդիպել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանի, գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի եւ աշխատակիցների հետ:

Քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին, եվրոպական տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանը եւ այլ ոլորտների առնչվող մի շարք հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի աշխատանքն՝ ուղղված Արցախի սատարմանը, եւ հույս հայտնել, որ կառույցը նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը:

  • Կիսվել: