ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բակո Սահակյանն ԱՄՆ կոնգրեսականների հետ խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին

Բակո Սահակյանն ԱՄՆ կոնգրեսականների հետ խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սպիյերին եւ Ջուդի Չուին:

Քննարկվել են ամերիկա-արցախյան հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումն Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարեւոր ուղղություններից է՝ բարձր գնահատելով Միացյալ Նահանգների դերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պաշտոնատար այլ անձինք:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: