«ԲԱՑՈւՄ» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Արցախում արձանագրված սովամահության դեպքի հետ
«ԲԱՑՈւՄ» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ապաշրջափակման հետևանքով Արցախում արձանագրված սովամահության դեպքի հետ:
՛Արցախի տևական շրջափակումը և սննդի աղետալի աստիճանի հասնող սակավությունը, շարունակում են քայքայել մարդկանց կյանքերը: 120 հազար արցախցիների կյանքի սպառնալիքն իրական է և անքննարկելի, իսկ Արցախում սովի պատճառով հանգած առաջին կյանքը սարսափելի իրականության ողբերգական վկայությունն է։
Ադրբեջանի հաշվարկված պաշարումը Արցախի վրա, կենսական ճանապարհի փակումը՝ Բերձորի/ Լաչինի միջանցքի, անհերքելի հարձակում է մարդկության ընդհանուր արժեքների վրա։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս ագրեսիայի պայմաններում Արցախի ժողովուրդը հրաժարվում է զիջել՝ պաշտպանելով համընդհանուր և ինքնորոշման իրավունքները՝ մարմնավորելով են մարդկային ոգու ուժեղ կողմերը:
Արցախի հայ ժողովուրդը սոսկ վերապրողներ չեն, նրանք իրենց ճակատագրի տերն են, ովքեր իրավացիորեն պահանջում են միջազգային ճանաչում և հարգանք իրենց իրավունքների նկատմամբ։ Միավորված Ազգերի Կազմակերպությունը պետք է լսի և ճանաչի նրանց ձայնը՝ ճանաչելով նաև հարկադրանքից և վախից զերծ կյանքի անքակտելի իրավունքը՛՛,-ասված է հայտարարության մեջ: