երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Բացում» նախաձեռնությունը Արցախի համար պարեն է հավաքում ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց, բայց դեռ չգիտի՝ ինչպես է այն տեղ հասցնելու

«Բացում» նախաձեռնությունը Արցախի համար պարեն է հավաքում ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց, բայց դեռ չգիտի՝ ինչպես է այն տեղ հասցնելու

«Բացում» նախաձեռնությունը Արցախի համար պարեն է հավաքում ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց, բայց դեռ չգիտի՝ ինչպես է այն տեղ հասցնելու։

Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում նշեց շարժման անդամ Կարինե Կարապետյանը, նախաձեռնության մտահաղացումը ծնվեց այն ժամանակ, երբ Արցախում սկսվեց համաժողովրդական շարժումը։ «Մարդիկ այնտեղ ոտքի ելան, մենք էլ այստեղ ուզեցինք ինչ որ բանով օգնել, մտածեցինք ՄԱԿ-ի գրասենյակի առջև պարեն հավաքել, որ, եթե այդ կազմակերպությունը զլանում է իր մարդասիրական առաքելությունը կատարել Արցախում, ապա մենք անհրաժեշտ սնունդը կհավաքենք, թող իրենք միայն տեղափոխման խնդիրը լուծեն։ Սակայն, մենք, բնականաբար, վստահ չենք, որ ՄԱԿ-ը կընդառաջի մեզ, կամ մեզ ընդհանրապես կհաջողվի այս օգնությունը տեղափոխել Արցախ»,- անկեղծացավ Կարինեն։

Նա դժվարացավ պատասխանել այն հարցին՝ հավաքված մեծաքանակ օգնությունը Արցախ հասցնելու հարցում չհաջողելու դեպքում, ինչ պետք է անեն այն։

  • Կիսվել: