հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Բացե՛ք կյանքի ճանապարհը». ավտոերթ և ցույց կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի առջեւ

«Բացե՛ք կյանքի ճանապարհը». ավտոերթ և ցույց կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի առջեւ

Ի պաշտպանություն Արցախի ավտոերթ եւ ցույց է տեղի ունեցել ԱՄՆ-ում՝ Բըրբանքում:  Alphanews.am-ի փոխանցմամբ, ակցիայի նպատակն է եղել տեղեկացներ հայ համայնքին Արցախում տիրող օրհասկան վիճակի մասին:

 
Մասնակիցները կոնգրեսական Ադամ Շիֆից պահանջել են մեկնել Արցախ և տեղում ծանոթանա իրավիճակին: Կիրակի կեսօրից հետո մարդաշատ է եղել Բըրբանքի Սրբ. Ղեւոնդաց եկեղեցու հարակից տարածքը: Ցույցի կազմակերպիչները բոլորն էին՝ մարդիկ, որոնց մտահոգում է Արցախում տիրող վիճակը: Ժամը 15:00-ին Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդարանի մոտից մեկնարկել է ավտոերթը:
 
Նպատակը հայ համայնքին Արցախում տիրող օրհասկան վիճակի մասին տեղեկացնելն է եղել: Երթի մասնակիցները Բըրբանքից շարժվել են հայաշատ Գլենդել և վերադառնալով Բըրբանք՝ կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մոտ, հանրահավաքով իրենց բողոքն են բարձրաձայնել ԱՄՆ կառավարության կողմից Արցախի հանդեպ տարվող քաղաքականության դեմ : Հանրահավաքի մասնակիցները պահանջել են, որ Ադամ Շիֆը մեկնի Արցախ և տեղում ծանոթանա իրավիճակին:
 
Նրանք հայտարարել են, որ պատրաստ են հանգանակություն կատարել և Ադամ Շիֆի ճանապարհածախսն ու կեցությունը հոգալ, միայն թե, օր առաջ դրական տեղաշարժ լինի ցեղասպանության դեմ հայտնված արցախցիների կյանքում: Ժամ առ ժամ հանրահավաքի մասնակիցների շարքերը համալրվել են երիտասարդներով, երեխաներով, տարեցներով: Բողոքի հանրահավաքը չի դադարել: Մասնակիցները որոշել են գիշերել Ադամ Շիֆի գրասենյակի մոտ: Ակցիան կշարունակվի վաղը:

  • Կիսվել: