ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ խորհրդարան վերադառնալու մասին տեղեկատվությունն ընդդիմադիր ուժերը չեն հաստատել. ԱՀ ԱԺ

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ խորհրդարան վերադառնալու մասին տեղեկատվությունն ընդդիմադիր ուժերը չեն հաստատել. ԱՀ ԱԺ

Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հուլիսի 23-ի ուղերձում ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների խորհրդարան վերադառնալու մասին տեղեկատվությունը ՀՀ ԱԺ ընդդիմադիր ուժերը չեն հաստատել։ Այս մասին հայտնել են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության կապերի բաժնից:

«Սակայն հայտնում ենք, որ սեպտեմբերի 2-ին Հայաստանի բոլոր խորհրդարանական ուժերի Արցախ գալու հրավերը ուժի մեջ է»,-ասվում է հաղորդագրությունում։

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ԱԺ նախագահի ուղերձում ասվում էր. «Ողջունում եմ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը»։

 

  • Կիսվել: