շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը պետք է ավելի ակտիվ գործունեություն ծավալի. ԱՀ ԱԺ նախագահ

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը պետք է ավելի ակտիվ գործունեություն ծավալի. ԱՀ ԱԺ նախագահ

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր՝ մայիսի 23-ին, «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» ԱԺ խմբակցության անդամների հետ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արթուր Թովմասյանն ասել է, որ խորհրդարանում քաղաքական մեծամասնություն կազմող ուժը՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը, պետք է ավելի ակտիվ գործունեություն ծավալի ինչպես օրենսդրական, միջխորհրդարանական համագործակցության բնագավառներում, այնպես էլ կամուրջ լինի խորհրդարան-բնակչություն կապի համար:
 
Ըստ  Ա. Թովմասյանի՝ հանդիպումների նպատակը Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում, քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների միջև համագործակցության հնարավորությունների մշակումն է:

  • Կիսվել: