երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Այսուհետև Արցախի Մարտունի քաղաքի ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկով

Այսուհետև Արցախի Մարտունի քաղաքի ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկով

«Ջրամատակարարում» ՓԲԸ-ն հայտնում է, որ այսուհետև Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկով:

«Ջրամատակարարման գրաֆիկացման հիմնական պատճառները էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն են, խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելը և գեներատորների աշխատանքի համար նախատեսված վառելիքի սղությունը:

Ջրաբաշխման գրաֆիկի մասին կտրամադրենք հավելյալ տեղեկություն:

«Ջրամատակարարում» ՓԲԸ-ն հայցում է Ձեր ներողամտությունը և հորդորում խնայողաբար օգտագործել ջուրը»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: