երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Այստեղ գալուց ամբողջ ճանապարհին մտածում էի՝ մի քանի տարի առաջ այս ճանապարհով Արցախ էինք գնում. Բագրատ Սրբազան

Այստեղ գալուց ամբողջ ճանապարհին մտածում էի՝ մի քանի տարի առաջ այս ճանապարհով Արցախ էինք գնում. Բագրատ Սրբազան

Այստեղ գալուց ամբողջ ճանապարհին մտածում էի՝ ու՞ր էինք գնում մի քանի տարի առաջ, ուր ենք գնում հիմա։ Ցուցանակները մինչև հիմա կան, Ստեփանակերտ, Մարտակերտ, Քարվաճառ, Դրմբոն։ Այս ճանապարհով Արցախ էինք գնում։ Այս մասին այսօր Սոթքում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

՛՛Հենց հիմա վերևում մեր թշնամիներն են կանգնած, բայց Հայաստանի իշխանությունները պապանձվել են, մի բառ անգամ նրանց չեն ասում, բայց մեզ՝ նրանց, ովքեր ասում ենք մենք պատիվ ենք ուզում, հայրենիք ենք ուզում, հաշտություն ենք ուզում հասարակական իմաստով, արդարություն ու ճշմարտություն ենք ուզում, ուզում ենք, որ թշնամությունը մեր տներից վերանա, ատելությունը մեր կյանքից հեռանա, ուզում ենք արժանապատիվ, կայուն, հզոր պետություն ունենալ, ուզում ենք որպեսզի աշխարհը մեզ հետ, ոչ թե մեր վրա խոսի, ահա այս իշխանությունները մեզ ինչ ասես, ասում են՛՛,-նշեց նա:

Բագրատ Սրբազանն ընդգծեց, որ մենք կանգնած ենք վճռական օրերի առջև, կանգնած ենք հայրենիքը մաս-մաս հանձնելու առջև։

՛՛Ոմանք, այս ստախոսի գլխավորությամբ, հետ չեն կանգնելու այն ճանապարհից, որն իրենց պարտադրված է, ոչ թե բանակցված՛՛,-նշեց նա:

Բագրաը Սրբազանը նաև խոսեց իրենց հանրահավաքին մասնակցելու արգելքի մասին:

՛՛Ես գիտեմ, որ այսօր ուսուցիչներին, պայմանագրային զինծառայողներին, արցախցի ընտանիքներին կանչել են, փորձել են վախեցնել, որ չգան հանրահավաքին։ Ինչո՞ւ չգան, որովհետև ուզում են արժանապատիվ կյանք ունենա՞ն, որովհետև ուզում են ազատվել ձեր անպատիվ ներկայությունից ու կյանքի վրա պարտադրանքի՞ց՛՛,-ասաց նա:

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր միևնույն հանրահավաքի ժամանակ Շարժման մասնակից Գառնիկ Դանիելյանը ևս անդրադարձավ այս խնդրին և, դիմելով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, ասաց. ՛՛Ուրեմն լսի՛՝ քեզ ի՛նչ եմ ասում. այս շարժումն ավարտվելու է հաջողությամբ, դու էլ վերադառնալու ես քո գործին։ Հայրենիքը հորդ դուքանը չի, որ որոշես ո՛վ պետք է մասնակցի հանրահավաքին, ո՛վ՝ ոչ՛՛։

 

  • Կիսվել: