ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այսօրվանից Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով. որ երթուղիներն են սպասարկվելու

Այսօրվանից Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով. որ երթուղիներն են սպասարկվելու

Պայմանավորված վառելիքի գերսղությամբ՝ հուլիսի 18-ից Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով՝ ընդամենը 2,4%-ով՝ համեմատած շրջափակումից առաջ եղած ժամանակացույցի հետ։ Այս մասին հայտնում է  ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Քաղաքային տրանսպորտի բոլոր ուղղությունները կդադարեն սպասարկվել՝ բացառությամբ Նոր Արեշ և Աջափնյակ թաղամասերի։

Նոր Արեշ երթուղու սպասարկումը կիրականացվի 15 երթով՝ ժամը 8։00-19։00, իսկ Աջափնյակ թաղամասի սպասարկման ժամերն են՝ 7։45, 8։20, 14։15, 17։30, 19։00։ /ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն/

  • Կիսվել: