կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօր մեր պարտքն է վերականգնել մարտական ոգին. ԱԺ փոխնախագահ

Այսօր մեր պարտքն է վերականգնել մարտական ոգին. ԱԺ փոխնախագահ

1988թ. փետրվարը մեր ազգի համար ունի մեծ խորհուրդ, և այսօր մեր պարտքն է հատկապես պատերազմից հետո վերականգնել մեր մարտական ոգին:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը՝ անդրադառնալով Արցախի վերածննդի օրվա խորհրդին:
 
«Պետք է վերականգնենք ու դրսևորենք մեր առօրյայում մեր անկոտրում կամքը, ինչը թույլ տվեց  1988թ. և հետագա տարիներին հաղթել մեզ պարտադրված պատերազմում: Պետք է  անենք ամեն ինչ, որպեսզի վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը, ամբողջ աշխարհին յուրահատուկ  մեսիջ ուղարկենք, որ մենք պատրաստակամ ենք մինչև վերջ պայքարել մեր անկախության համար: Համոզված եմ, որ մեզ կհաջողվի», - նշել է Գ. Բաղունցը:

  • Կիսվել: