երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
 Այսօր լեյտենանտ Բենիկ Համբարձումյանի ծննդյան օրն է. նա կդառնար 27 տարեկան

Այսօր լեյտենանտ Բենիկ Համբարձումյանի ծննդյան օրն է. նա կդառնար 27 տարեկան

Երևանում Արցախի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ՆԳՆ համակարգի անունից ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել ոստիկանության լեյտենանտ Բենիկ Համբարձումյանի հիշատակին, շնորհավորել հերոսի երկնային ծնունդը, հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:
 
Բենիկ Դավթի Համբարձումյանը ծնվել է 1996 թվականի հունիսի 20-ին Ասկերանի շրջանի Քռասնի համայնքում: 2014-2016թթ. ծառայել է ՊԲ շարքերում: Նա մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին:
 
2019 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտություն բաժինը: 2020 թվականի սեպտեմբերի 10-ից ծառայության է անցել ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնում՝ որպես օպեր լիազոր:
 
2020 թվականին Արցախի դեմ սկսված ռազմական գործողությունների ժամանակ միացել է ոստիկանության համահավաք գումարտակին և մեկնել առաջնագիծ: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում:
 

  • Կիսվել: