երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Այսօր հայոց հրետանին Շուշիի մարտերում պարտության մատնեց Ադրբեջանի հրետանուն. Հովհաննիսյան

Այսօր հայոց հրետանին Շուշիի մարտերում պարտության մատնեց Ադրբեջանի հրետանուն. Հովհաննիսյան

Բոլոր հիմնական ճանապարհներով թշնամին ձգտել է հասնել Շուշի, բայց ջախջախվել է: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

՛՛Իրենց ձգտումները դեպի Շուշի՝ միայն դիվերսիոն խմբերով չէ, էլիտար ստորաբաժանումներ են, լավ պատրաստված են, կարող են ցերեկ թե գիշեր մարտ վարել, բայց այսօր վստահաբար կարող եմ ասել՝ եթե նույնիսկ առանձին խմբերի մարտերը շարունակվում են, ապա այսօր հայոց հրետանին Շուշիի մարտերում պարտության մատնեց իրենց հրետանուն, դա փաստ է:

Խոսելով այլ վայրերում մարտերի մասին, մասնավորապես՝ Հադրութի, նա ասաց, որ այդ կողմից բազմաթիվ դիվերսիոն խմբեր փորձում են մոտենալ Շուշիին, բայց դա նրանց չի հաջողվում:

Այս պահի դրությամբ մարտերը շարունակվում են, բայց այդքան ինտենսիվ չեն: Մարտերը սաստիկ են, սա հայ ժողովրդի լինելիության պատերազմն է, հավատացե՛ք հայոց ռազմիկի բազկին, ու նա հաղթելու՛ է՛՛,-ասաց ՊՆ ներկայացուցիչը:

  • Կիսվել: